Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չէի ասի, թե բանդիտի դեմք ունեմ»

Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

«Երիտասարդությունը պետք է ունենա հավատ իշխանության նկատմամբ»,-Երիտասարդ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ԱԺ շենքում այսօր ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա ասաց, որ ինքը Ռուսաստանում հաճախ է հանդիպում ռուս համալսարանականների հետ, որոնց 50 հազարական ռուբլի է տալիս: Հայաստանում ինքը չկամություն է նկատել մեկը մյուսի նկատմամբ, նեգատիվ ագրեսիա. «Հանդիպում ես՝ դուրս են գալիս, մեկը մյուսին բամբասում:
Նստած կոֆե ենք խմում, մի քանի երիտասարդ գալիս-ասում են՝ հլը շուտ դուրս արեք: Ես չէի ասի, թե բանդիտի դեմք ունեմ:

Ամերիկայում մարդը տնից դուրս ա գալիս, արդեն հայ չի, ինքը օրենքի դաշտում է: Էստեղ տնից դուրս են գալիս, ագրեսիվ են:

Մեծ աշխատանքներ ենք տանում, որ հայերը Ռուսաստանից հետ գան, բայց մարդիկ ինձ հարցնում են` հետ գանք ի՞նչ անենք»: