A
A
Զարհուրելի միջադեպ ֆուտբոլի ժամանակ
Քաթարի ֆուտբոլի առաջնության խաղի ժամանակ բավական զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել:
«Ալ Ահլի» թիմի 35-ամյա իրանցի ֆուտբոլիստ Ֆերիդոն Զանդիին գնդակի համար պայքարի ժամանակ ծանր վնասվածք է ստացել, ընդ որում նրա ձախ ոտքի ներքեւի մասը կոտրվել է եւ 90 աստիճանով թեքվել: Տեսարանն այնքան զարհուրելի է եղել, որ չեն դիմացել անգամ նրան օգնության հասած ֆուտբոլիստների նյարդերը: http://www.youtube.com/watch?v=St4d_CoyciY
Ֆերիդոն Զանդիին 1997-2007 թթ հանդես է եկել Գերմանիայի Բունդեսլիգայում: Իրանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջերս էր Թեհրանի «Էստեղլալից» տեղափոխվել Քաթար: