Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշ Գրիգորյանը` աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
1f248517050b2f0b274d2875f7481b28

Բուլղարիայում ավարտված 15-16 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզուհիները երկու մեդալ են նվաճել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի: Անի Հովսեփյանը 54 կգ քաշայինների մրցումներում պարտվել է կիսաեզրափակիչում եւ բավարարվել բրոնզե պարգեւով:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, 44 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը, անհաջող է հանդես եկել եւ դուրս է մնացել նախնական փուլից:
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը բարձր է գնահատում այդ մեդալները, քանի որ աղջիկներն առաջին անգամ էին մասնակցում նման մրցումների: