A
A
«Արարատը» հաղթեց «Փյունիկին»
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկը» 7-րդ տուրի խաղում պարտվեց Երեւանի «Արարատին»: Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց «Արարատի» սերբ լեգեոնական Ալեքսանդր Ռակիտիչը:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 14 միավոր եւ գլխավորեց աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը» երկու միավոր քիչ ունի:
7-րդ տուրը կավարտվի վաղը, առաջնության ետնապահ «Ալաշկերտի» եւ 6-րդ տեղում գտնվող Երեւանի «Բանանցի» մրցախաղով: