Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի շախմատիստները կմեկնեն Բուդվա

Սպորտ
f38afe1a9f784ebb3e3f63eb722dd5c6

Շախմատի Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնությունում Հայաստանից կմասնակցի 26 շախմատիստ, այդ թվում՝ 18 տղա, 8` աղջիկ:

Հատկապես հետաքրքիր պայքար է սպասվում մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում, որում ընդգրկված են 4 գրոսմայստեր, այդ թվում՝ մեր Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք իրենց վարկանիշային միավորներով զբաղեցնում են 3-4-րդ տեղերը:

Առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին, չեռնոգորական Բուդվա քաղաքում: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, ինը տուրով: Առաջին երեք տեղերը գրաված շախմատիստները կպարգեւատրվեն մեդալներով, իսկ 4-5-րդ տեղերը` հատուկ մրցանակներով: