Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ուրբաթ 13-ն է` մի վախեցեք

Հասարակություն
f7541d691e6319493dbc918948940671

Ուրբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Սա քրիստոնեության արմատները թուլացնելու միջոց է: Քրիստոնյա, հավատացյալ մարդը չի վախենում, քանի որ Աստծու ներկայությունն զգում է, իսկ երբ վախենում ես, նշանակում է՝ հեռացել ես Աստծուց ու չարի գործիք դարձել: Սա թույլ հավատ ունեցող մարդկանց հավատքից շեղելու ու հեռացնելու հրաշալի հնարավորություն է։

Ինչպե՞ս է վերաբերվում Աստվածաշունչն այս թվին, ի՞նչ մեկնաբանություն ունի եկեղեցին՝ կապված այսօրվա հետ՝ մեկնաբանում է տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը.
«Դա պարզապես սնահավատություն է: Եկեղեցին, քրիստոնյա աշխարհը նման բարդույթներ չունի:

Բոլոր օրերը, շաբաթներն Աստծո ստեղծածն են: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրեք՝ Աստծո ներկայությունը ձեր մեջ պահելով, որպեսզի սատանան ձեզ չգայթակղի և չշեղի»:

Qahana.am