Հայաստանի հավաքակը մեկնեց Պրահա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Պրահա, որտեղ սեպտեմբերի 6-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ խաղին պատրաստվելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստ` 3 դարպասապահ, 8 պաշտպան, 9 կիսապաշտպան եւ 3 հարձակվող: Նախնական ցուցակից դուրս է մնացել «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանը:
Հայաստանի հավաքականի կազմն այսպիսի տեսք ունի.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան
Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արթուր Ավագյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Անդրանիկ Ոսկանյան
Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան, Արթուր Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արազ Օզբիլիս, Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան
Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան:
Նշենք, որ այսօր Հայաստանի հավաքականը մեկ մարզում կանցկացնի Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում, իսկ վաղը երեւանի ժամանակով 20:00-ին նույն ստադիոնում կմրցի Չեխիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ մեր թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի 6 խաղերից հետո վաստակել է 6 միավոր եւ իր խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Չեխիայի ընտրանին ունի 9 միավոր եւ ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է Իտալիան` 14 միավոր, ապա հաջորդում է Բուլղարիան` 10: