«Շիրակի» մրցակիցը ուղիղ կժամանի Գյումրի
Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանը» Հայաստան կժամանի 19 ֆուտբոլիստով:
Թիմի գլխավոր մարզիչ Վուկ Ռաշովիչը առաջիկա խաղին պատրաստվելու համար ընդգրկել է 2 դարպասապահ, 7 պաշտպան, 8 կիսապաշտպան եւ 2 հարձակվող: Բացակայում է բրազիլացի լեգեոնական Էլիոմար Սիլվան, որը տեղափոխվել է հունգարական «Կեշկեմետ»:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը չարթերային չվերթով անմիջապես ժամանելու է Գյումրի, որտեղ հուլիսի 17-ին տեղի կունենա «Շիրակ» - «Պարտիզան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը:
Սերբիայի չեմպիոնը մանրակրիտ ուսումնասիրել է «Շիրակի» խաղը, Վուկ Ռաշովիչը իր տրամադրության տակ ունի գյումրեցիների 4 հանդիպումների տեսագրություններ, իսկ նրա օգնական Նիկոլա Ռակոեւիչը ներկա է եղել չեմպիոնների լիգայի «Շիրակ» - «Տրե Պենե» խաղին եւ տեղի լրատվամիջոցներով մանրամասը նկարագրել է շիրակցիների խաղն ու մարզադաշտում տիրող մթնոլոտը: