Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանն ու Զավեն Անդրիասյանը

Սպորտ
4fcbbd87dea18319663345e3c3025a61

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Կազանում շարունակվող համաշխարհային ուսանողական խաղերում:

Մեր 84 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթահարեց նախնական փուլերը եւ մտավ եզրափակիչ: Վերջին գոտեմարտում նա պարտվեց ռուսաստանցի Ալան Խուգաեւին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը։

Այսօր ավարտվեց շախմատի մրցաշարը: Մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ եւս 8 մասնակիցներ 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆիլիպինցի Ուեսլի Սոն: