A
A
Հայաստանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի 2014 թ օլիմպիական պատանեկան ամառային խաղերի ընտրական մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի 1999 թ ծնված ֆուտբոլիստների հավաքականի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի եւ Մոլդովայի թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա Շվեյցարիայում, Նիոնի «Կոլովրե» մարզադաշտում:
Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հոկտեմբերի 21-ին` 3-րդ տեղի համար եւ եզրափակիչ հանդիպումները: Օլիմպիական ուղեգիր կնվաճի միայն հաղթող թիմը:
2014 թ օլիմպիական պատանեկան ամառային խաղերը տեղի կունենա Չինաստանի Նանկին քաղաքում, օգոստոսի 16-28-ը: