A
A
Երեւանում բացվեց աչքի կլինիկա (տեսանյութ)
«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօրվանից գործելու է ակնաբուժական կենտրոն։
Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման կենտրոնում հնարավոր կլինի անել այնպիսի բարդ վիրահատություններ, որոնք նախկինում չեն արվել։ Առայժմ այդ վիրահատություններն անում են Մոսկվայից ժամանած բժիշկները։
Բացման արարողությանը ներկա էին Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոսն ու առողջապահության ոլորտի այլ պատասխանատուներ: