Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը նշեց միջազգային օլիմպիական օրը (տեսանյութ)

Սպորտ
227ea98ac67079a5a749f4e07df04e08

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում անցկացրեց արդեն ավանդական դարձած մասսայական վազքարշավ, որին մասնակցեցին մայրաքաղաքի, հանրապետության տարբեր մարզերի եւ Արցախի մոտ 3000 վազքասերներ:

Մեկնարկից առաջ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ միջոցառման հիմնական նպատակն է օլիմպիական գաղափարների տարածումն է եւ սպորտի մասսայական դարձնելն է:
Վազքարշավը բացեցին հեծանվորդները, ապա մեկնարկեցին շարժողական սահմանափակում ունեցող մարզիկները եւ 3-ից բարձր տարիք ունեցող վազքասերները: Տարիքային տարբեր խմբերում առաջին երեք տեղերը գրաված վազքասերները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ պարգեւավճարով: Անմասը չմնացին նաեւ ամենատարեց եւ ամենակրտսեր մասնակիցները, ինչպես նաեւ առաջին տասնյակում տեղ գտած վազորդները:

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցեց սպորտի վաստակավոր վարպետ, հայտնի ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը: