Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 հնարավորից՝ երկու մեդալ

Սպորտ
6a82b9261854d9434685956d61efe346

Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 10 քաշային կարգում նվաճեցին ընդամնը 2 մեդալ:

50 կգ քաշային Վահե Մատինյանը եւ 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանը հաղթահարելով նախնական փուլերը, մտան եզրափակիչ, սակայն պարտություն կրեցին եւ արժանանացան արծաթե մեդալների:

Նաիրի Ղազարյանը (42 կգ) եւ Հակոբ Ավետիսյանը (63 կգ) պարտվեցին 3-րդ տեղի համար մարտերում եւ զբաղեցրին 5-րդ տեղը: 54 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բավարավեց 8-րդ հորիզոնականով, իսկ ահա Հայկ Բադալյանը (46 կգ), Աշոտ Վելիցյան (58 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), Ռազմիկ Պողոսյանը (85 կգ) եւ Մերուժան Նիկոյանը (100 կգ) պարտվեցին առաջին մարտում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Հունիսի 22-23-ին Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցագորգ կմտնեն մեր հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները: