«Ալաշկերտը» խաղացողներ է փորձարկում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Մարտունիի «Ալաշկերտը» այսօր ստուգողական խաղում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց անցած առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարի» հետ:
«Մենք արդեն նախապատրաստվում ենք բարձրագույն խմբի խաղերին: Թիմում կան մեծ թվով նոր խաղացողներ: Փորձում ենք գտնել հիմնական կազմը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել: Անուններ չեմ ցանկանում թվել, քանի որ դեռեւս բանակցություններ ենք վարում խաղացողների հետ: Երկու շաբաթից պարզ կդառնա, թե ովքեր կխաղան գլխավոր թիմում, եւ ովքեր հանդես կգան դուստր թիմում» - խաղից հետո «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը:
Հունիսի 22-ին բարձրագույն խմբի նորեկը ընկերական հանդիպում կանցկացնի հանրապետության փոխչեմպիոն «Միկայի» հետ, իսկ երեք օր անց Գյումրիում ուժերը կչափի Հայաստանի չեմպիոն «Շիրակի» հետ:
Հուլիսին «Ալաշկերտը» նախատեսել է երկու ուսհավաք, մեկը Հանքավանում, մյուսը՝ Իտալիայում, ինչպես նաեւ ստուգողական մի քանի հանդիպումներ: