Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց

Սպորտ
451bb9ab0a9e12706651986c7ad14290

Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում է պայքարը Բուլղարիայում անցկացվող Ոսկե Ավազներ մրցաշարի գլխավոր մրցանակի համար:

5-րդ տուրում մեր շախմատիստը հաղթեց հնդիկ Դոպադ Սվապնիլին, վաստակեց 4 միավոր եւ 27-րդ տեղից բարձրացավ 10-րդ հորիզոնական: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Գ.Ն Գոպալի հետ:

Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսեյ Գավրիլովի հետ: Նա 3,5 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: Այսօր Հրանտ Մելքումյանը ուժերը կչափի հնդիկ Շրինաթ Նարայանանի հետ:

Ոսկե Ավազներ մրցաշարը կավարտվի հունիսի 18-ին: