A
A
Հետապնդում են առաջատարներին
Խանտի Մանսիյսկում մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Մրցաշարի առաջին օրը անցկացվեց 5 տուր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 13-24-րդ տեղերը: Մեր հավաքականի մեկ այլ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը իր ակտիվում ունի 2,5 միավոր:
Աղյուսակը ներկայումս գլխավորում են ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին եւ Ալեքսեյ Դրեեւը, որոնք ունեն 4,5-ական միավոր:
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 15 տուրով: Այսօր տեղի կունենան 6-10-րդ տուրերի պարտիաները: