Ռաֆայել Նազարյանը գոհ է պարտված խաղից
«Ինքս շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Ֆուտբոլիստներից կառանձնացնեի պաշտպան Վարազդատ Հարոյանին» - ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական առաջին խաղում Իսլանդիայի թիմից կրած պարտությունից հետո նման հայտարարություն արեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Իսկ ահա Իսլանդիայի երիտասարդականի գխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնի վրա մեր խաղացողներից մեծ տպավորություն էր թողել կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որի անհատական անցումից եւ փոխանցումից հետո Աշոտ Սարդարյանը հավասարացրեց հաշիվը:
«Երկրորդ խաղակեսում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք պաշտպանության ձախ եզրում: Մեզանից մոտ 15 րոպե պահանջվեց Հայաստանի աջ կիսապաշտպանին չեզոքացնելու համար: Ստիպված սկսեցին ավելի մեծ ուժերով պաշտպանվել, խիտ խաղալ, որպեսզի նա չկարողանա ազատ գործել մեր տուգանային հրապարակում» - նշեց իսլանդացի մասնագետը: