Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք տուրիստներ չենք»

Սպորտ
d07236815fdcad5e38dbae2dd41e7c9c

«Մենք տուրիստ չենք եւ բոլոր խաղերին էլ դաշտ ենք մտնում հաղթելու նպատակով: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել մրցակիցներին միավորներ բաժանելու մեջ» - այսօր կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարեց Մալթայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Պիետրո Ջեդինը, որը պատրաստվում է վաղը Երեւանում կայանալիք Հայաստանի հավաքականի հետ խաղին:
Ճիշտ է, իտալացի մասնագետը միաժամանակ խոստովանեց, որ իրենք շատ ուրախ կլինեն, եթե Երեւանից Մալթա վերադառնան ընդամենը մեկ միավորով:

«Հայաստանի հավաքականը ուժեղ կազմ ունի: Մրցակցի բոլոր ֆուտբոլիստներն էլ վտանգավոր են»:

Պիետրո Ջեդինը կարծում է, որ եթե Հայաստանի հավաքականը ցույց տա այնպիսի ֆուտբոլ, ինչպես դա արեց Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի վերջում, ապա խմբում կրկին կարող է պայքարել 2-րդ տեղի համար:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան - Մալթա ընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին, «Հանրապետական» մարզադաշտում: