Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հաղթանակ երկու մրցամարտում

Սպորտ
7743eaaeafb761f12840bb4003b17263

Հայաստանի բռնցքամարտիկները հաջող մեկնարկեցին Մինսկում սկսած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

64 կգ քաշային Արա Պուլուզյանը առաջին մարտում հաղթեց Ռուստամ Աջինաեւին, իսկ 74 կգ քաշային Արման Հովիկյանը պարտության մատնեց ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովին:

Արա Պուլուզյանը այսօր կանցկացնի իր երկրորդ մրցամարտը: Նրա մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Գալագոտը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմրցի իռլանդացի Մայքլ Կոնլանի հետ:

Հաջող են սկսել ելույթները նաեւ ուրիշ երկրներում հանդես եկող մեր հայրենակիցները: Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը 64 կգ քաշային կարգի առաջին փուլում վստահ հաղթեց Շվեդիան ներկայացնող Կլարենս Բոյանգին: Բելառուսի դրոշի տակ հանդես եկող Վազգեն Սաֆարյանցը պայքարից դուրս բերեց ֆիննացի Արտի Սեպալային: