Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ի նոր սանդղակը

Սպորտ
5cb3c4f36664ab34f4be0df59681bee6

Միջազգային օլիմպիական կոմիտեն դասակարգման նոր սանդղակ է կազմել օլիմպիական մարզաձեւերի համար:

ՄՕԿ-ի ղեկավարության կարծիքով օլիմպիական խաղերում մարզասերներին բոլորից շատ հետաքրքում են լողի, աթլետիկայի եւ մարմնամարզության մրցումները: Դա նշանակում է, որ 2016 թ օլիմպիական խաղերից հետո ՄՕԿ-ից ամենաշատ փոխհատուցում կստանան հենց այդ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները:

Այնուհետեւ հաջորդում են բասկետբոլը, հեծանվասպորտը, ֆուտբոլը, թենիսը եւ վոլեյբոլը: 3-րդ կարգի մարզաձեւերն են նետաձգությունը, բադմինտոնը, բռնցքամարտը, ձյուդոն, ակադեմիական թիավարությունը, հրաձգությունը, սեղանի թենիսը եւ ծանրամարտը, 4-րդ` բայդարկան ու կանոեն, ձիասպորտը, սուսերամարտը, հանդբոլը, առագաստային սպորտը, թեկվանդոն, տրիաթլոնը, ըմբշամարտը, 5-րդ` ժամանակակից հնգամարտը, գոլֆը եւ ռեգբի-7-ը:

Նշենք, որ 2012 թ օլիմպիական խաղերին մասնակցելու համար ՄՕԿ-ից տարբեր սպորտաձեւերի միջազգային ֆեդերացիաներին ընդհանուր առմամբ կվճարի 519 մլն դոլար փոխհատուցում:

2012 թ մարզաձեւերը դասակարգվել են 4 խմբի: Առաջին կարգի ձեւերը ՄՕԿ-ից ստացել են 45-ական մլն դոլար փոխհատուցում, 2-րդները` 22 մլն, 3-րդները` 16 մլն, 4-րդները` 14 մլն: