A
A
«Բանանցը» մաքրում է շարքերը
Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտից անմիջապես հետո Երեւանի «Բանանցը» հրաժարվեց թիմի ուկրաինացի ֆուտբոլիստներ Պավել Գրիշչենկոյի ու Ռոման Դեբելկոյի եւ դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնեւի ծառայություններից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նիկոլայ Դոնեւը ընդմիջումով «Բանանցում» աշխատում էր երեք տարի, իսկ ահա ուկրաինացի ֆուտբոլիստները վարձավճարով հանդես էին գալիս այս տարվա հունվարից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարական էր տվել ակումբի երկարատեւ նախագահ Սարգիս Իսրայելյանը: