Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիան հրապարակեց մարզման ծրագիրը

Սպորտ
6585c82769d7facd4f10ea4d6c647b69

Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Հայաստանի ընտրանու հետ խաղին պատրաստվելու համար կհրավիրի 23-24 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մորտեն Օլսենը արդեն հրապարակել է թիմի նախապատրաստական ծրագիրը: Մայիսի 29, 30, 31-ին հրավիրված ֆուտբոլիստները մարզումներ կանցկացնեն Կոպենհագենում:

Հունիսի 2-ից Դանիայի ընտրանին նախատեսել է ուսումնամարզական հավաք: Թիմը կհավաքվի Էլսինորում, սակայն հաջորդ օրը կմեկնի Օլբորգ, որտեղ հունիսի 5-ին ընկերական խաղ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: Հունիսի 6-ին դանիացի ֆուտբոլիստները կրկին կվերադառնան Էլսինոր, որտեղ ուսհավաք կանցկացնեն մինչեւ ամսվա 10-ը:

Հայաստանի հետ խաղը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» մրազդաշտում, տեղի ժամանակով ժամը 20:15-ին: Հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են: Դրանց արժեքը տատանվում 195-445 դանիական կրոնի սահմաններում (10 կրոնը հավասար է 1,7 դոլար):