Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մրցակիցը լուրջ կորուստ է կրում

Սպորտ
c0773f85cb30b2165d6f9d49fc903211

Դանիայի հավաքականի առաջատար հարձակվող Նիկլաս Բենդտները չի մասնակցի աշխարհի առաջնության Հայաստանի հետ ընտրական խաղին:
«Յուվենթուսում» վարձավճարով հանդես եկող 25-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում վնասվածք է ստացել: Նա այժմ պատրաստվում է վիրահատման:

Դեռեւս հայտնի չէ, թե ֆուտբոլիստից որքան ժամանակ կպահանջվի վերականգման համար: Միաժամանակ պարզ չէ, թե գալիք մրցաշրջանում որտեղ հանդես կգա դանիացի հարձակվողը, քանի որ «Յուվենթուսը» չի պատրաստվում նորից վարձակալել նրան:

Նշենք, որ 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Կոպենհագենում: