Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանց Բեկենբաուերը կսատարի ըմբիշներին

Սպորտ
56e71d7c00ce3aa90b7083c7237bd054

Ճապոնիան 821342 ստորագրությունով 200 կգ փաստաթուղթ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե, որով պահանջում է ըմբշամարտը չհանել օլիմպիական խաղերի ծրագրից:

«Մենք հույս ունեինք հավաքել մոտ 100 հազար ստորագորություն, որքան հաջողվել էր Գերմանիայում, սակայն իրականում 8 անգամ շատ ստացվեց» - նշել են ստորագրահավաքի կազմակերպիչները:

Ի դեպ, Գերմանիայում ստորագրահավաքին մասնակցել է նաեւ լեգենդար ֆուտբոլիստ, Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը, որը ասել է, որ իր ուժերի ներածին չափ կանի ամեն ինչ ըմբշամարտը օլիմպիական խաղերում ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը մտադիր է ըմբշամարտը հանել 2020 թ օլիմպիական խաղերի ծրագրից, իսկ դրա տեղը ընդգրկել մեկ այլ մարզաձեւ: