Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

Սպորտ
409a3615824214d2989dcaa9d1962f3e

Այսօր նորվեգական Ստավանգեր քաղաքում կմեկնարկի շախմատի խոշոր մրցաշարին, որին կմասնակցի Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Նրա մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի լավագույն շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կառլսենը, աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Սերգեյ Կարյակինը, չինացի Վան Հաոն, նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերը:

Մրցաշարի կազմակերպիչները վիճակահանությունն անցկացրին բլից մրցաշարի միջոցով: Լեւոն Արոնյանը գրավեց 9-րդ տեղը եւ հանդես կգա այդ համարի տակ: Այսօր կայանալիք 1-ին տուրում նա սեւերով կհանդիպի Վիշվանաթան Անանդի հետ:

Ի դեպ, մրցաշարը նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար կազմակերպիչները մրցաշարը կանցկացնեն տարբեր վայրերում` հյուրանոցում, գործարանում, համերգասրահում եւ անգամ բուսաբանական այգում: