Հայաստանի չեմպիոնը կրկին հաղթեց
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 14 մասնակիցներից միայն երեքին հաջողվեց պահպանել հաղթական մեկնարկը:
Երկու տուրից հետո երկու միավոր են վաստակել Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Նրանցից կես միավոր քիչ ունեն Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը:
Առաջին միավորը վաստակեց նաեւ մեր միակ շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, որը այս տուրում հաղթեց Յան Մուսիալկեւիչին:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի ֆինն գրոսմայստեր Տոմի Նիբակի, Ավետիք Գրիգորյանը` ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյի, Արման Փաշիկյանը` ռուսաստանցի Իլդար Խայրուլինի հետ: