«Իմպուլսը» բողոքարկեց խաղը
Այսօր Դիլիջանի «Իմպուլսը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ներկայացրեց մայիսի 3-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրի «Իմպուլս» - «Գանձասար» հանդիպման մրցավար Տիգրան Հովսեփյանի գործողությունների վերաբերյալ բողոքարկում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Իմպուլսը» բողոքարկել է հետեւյալ դրվագները.
1. 14-րդ րոպեին մրցակցի պաշտպանը անկյունայինի խաղարկումից հետո տուգանային հրապարակում քաշել է Ալհասան Իլիասուի մարզաշապիկից, իսկ հանդիպման մրցավարը չի նաշանակել 11մ հարված:
2. 29-րդ րոպեին «Իմպուլսի» պաշտպան Հայկ Իշխանյանը մրցակցի նկատմամբ խախտում չի արել, սակայն մրցավարը արձանագրել է կանոնների խախտում եւ զգուշացրել է նրան, իսկ քիչ անց «Գանձասարը» տուգանային հարվածով գրավել է «Իմպուլսի» դարպասը:
Ըստ «Իմպուլսի» ղեկավարության մրցավարի կողմից վերոհիշյալ դրվագներում կայացրած որոշումները ազդել են խաղի վերջնական արդյունքի վրա, ուստի «Իմպուլսը» դիմել է ՀՖՖ խաղը վերախաղարկելու խնդրանքով: