Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի խաղատախտակի շուրջ

Սպորտ
f541c0c4415b17d1cebf07a108575f2f

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 4-րդ տեղը զբաղեցրեց իսպանական Մալյորկայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ եւս երեք մասնակցի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց մրցանակային եռյակից: Առաջին տեղը բաժին հասավ իսպանացի Սալվադոր Դել Ռիոյին: Բելառուսը ներկայացնող հայազգի շախմատիստ Սերգեյ Կասպարովը 6 միավորով գրավեց 12-րդ տեղը:

Սենտ Լուիսում մեկնարկած ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում մասնակցում են 4 հայ շախմատիստ: Կանանց մրցաշարում հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա ետ է մնում միայն Իրինա Կրուշից, որը հաղթել է բոլոր պարտիաներում:

Տղամարդկանց մրցաշարում 100 տոկոսանոց արդյունք ունի Գաթա Կամսկին: Մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 2 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Մելիքսեթ Խաչիյանը ունի 1,5, իսկ 12-ամյա Սամուել Սեւյանը` 1 միավոր: