Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչ խաղի տոմսերը բաժանվել են

Սպորտ
46e8fa46bc88d274ff27c1115f09734c

ՈՒԵՖԱ-ն արդեն բաժանել է մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի տոմսերը:

Վաճառքի հանած 86 հազար տոմսերից ՈՒԵՖԱ-ն իրեն է պահել 27 հազարը, իսկ 9 հազարը հատկացրել է «Ուեմբլի» մարզադաշտին: Հանդիպման մասնակից ակումբները` Մյունխենի «Բավարիան» եւ Դորտմունդի «Բորուսիան», կստանան 25 հազարական տոմս:

Ի դեպ, կիսաեզրափակիչ փուլում պարտված իսպանական «Բարսելոնայի» ու «Ռեալի» երկրպագուները նույնպես կարող են տոմսեր պատվիրել իրենց ակումբներում, սակայն շատ քիչ քանակությամբ:

«Բավարիա» - «Բորուսիան» հանդիպման տոմսերի արժեքը տատանվում է 60-ից մինչեւ 330 ֆունտ սթեռլինգ: