Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային խճանկար

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Բրազիլիայի Մանաուս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 2.4 գոտու ընտրական մրցաշարում հանդես եկող բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 14-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու, նույնպես բրազիլահայ Արմեն Պրուդյանը, 3 միավորով ընթանում է 20-րդ հորիզոնականում:

Նշենք, որ շախմատի աշխարհի առաջնության 2.4 գոտու ընտրական մրցաշար անցակցվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Դրան մասնակցում են երեք երկրների 84 շախմատիստ: Նրանցից հաջորդ փուլ կմտնեն ուժեղագույն չորսը, 2-ը Բրազիլիայից, 1-ական` Պերուից եւ Բոլիվիայից:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովիսիյանը այս օրերին մասնակցում է իսպանական Յուկմախոր քաղաքում անցկացվող շախմատի բաց մրցաշարին: Երեք տուրից հետո նա վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 33-րդ տեղը: Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Կասպարովը 2,5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: