A
A
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ
Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում:
Փարիզում շարունակվող մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:
Նա վաստակեց 2,5 միավոր եւ հավասարվեց առջեւից ընթացող Բորիս Գելֆանդին ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Ֆրանսիական փուլի վերջին՝ 5-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Բորիս Գելֆանդի հետ: Այնուհետեւ հուշամրցաշարում կհայտարարվի երկօրյա ընդմիջում: Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը, Սանկտ Պետերբուրգում: