Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգողական խաղեր Թբիլիսիում

Սպորտ
d33588638d13e63297d223838130829e

Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը պատրաստվելով Եվրոպայի 2013 թ առաջնության ընտրական մրցաշարին, ստուգողական խաղեր է անցկացրել Թբիլիսիում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզուհիները այդ խաղերում հաղթել են վրացական «Կվարելի» (30:20), «Մարտվե» (28:20), «Իմեդի» (35:28) ակումբների եւ Թբիլիսիի (30:21) այդ տարիքային թիմերին:

Եվրոպայի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների առաջնությունը տեղի կունենա մայիսի 17-19-ը, Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում: Մեր թիմը ընդգրկված է ընտրական 5-րդ խմբում, որտեղ մրցելու է Ավստրիայի, Հոլանդիայի եւ Բուլղարիայի այդ տարիքային ընտրանիների հետ: