Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիան» հակառեկորդը վերածեց ռեկորդի

Սպորտ
b4055958eb7ea2ee0b48db9e3f101dda

Մյունխենի «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց:

Երեկ կայացած կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում գերմանական ակումբը 4:0 հաշվով առավելության է հասել իսպանական «Բարսելոնայի» նկատմամբ: Դա այս փուլում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակն է:

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր հոլանդական «Այաքսին», որը 1994-95 թթ խաղարկության կիսաեզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր հենց «Բավարիային»: Փաստորեն, գերմանական ակումբը վերջ դրեց իր իսկ հակառեկորդին:

Իսկ ահա «Բարսելոնան» կրեց իր ամենախոշոր պարտությունը 21-րդ դարում: Հինգ տարի առաջ, 2008 թվականի մայիսի 8-ին, բարսելոնացիները 1:4 հաշվով զիջել էին Մադրիդի «Ռեալը»: