Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
d6800489e6cd7aab5edb8882b8933347

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Իրար լավ ճանաչող մրցակիցները այս անգամ խաղակեցին երկու ձիերի պաշտպանություն տարբերակը: Պարտիայի միջնամասում նրանք փոխանակեցին գլխավոր հարվածային ուժերը` թագուհիները եւ նավակները: Արդյունքում, 41-րդ քայլից հետո հավասար դիրք առաջացավ եւ կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Լեւոն Արոնյանը վաստակեց 1,5 միավոր եւ հավասարվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, որն այսօր մրցում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: