A
A
Նույն տեղում
Հայաստանի նետաձիգները մասնակցել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը:
Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Հայաստանի չեմպիոն Արշակ Պետրոսյանը վաստակել է 1257, իսկ Գոհար Շահնազարյանը` 1233 միավոր: Մեր երկու մասնակիցները գրավել են նույն 33-րդ տեղը եւ չեն կարողացել մտնել եզրափակչ:
Նշենք, որ ռիոմյան մրցաշարը հայ նետաձիգների առաջին ստուգատեսն էր աշխարհի առաջնությունից առաջ: Վերջինիս լավ պատրաստվելու համար մեր մարզիկները կմասնակցեն նաեւ Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլին (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլին (Թուրքիա) եւ աշխարհի գավաթի 4-րդ փուլին (Լեհաստան):