Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

Սպորտ
009c7e141bd13d8d73cd1780952d572d

Երեւանի «Բանանցը» բողոք է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի առաջնության 38-րդ տուրի «Բանանց» - «Գանձասար» հանդիպման երկրորդ խաղակեսում «Գանձասարի» ֆուտբոլիստ Ուիլյամ Պոտակերը ձեռքով հարվածել է դաշտի տերերի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի դեմքին, սակայն խաղի գլխավոր մրցավար Արման Ղուշչյանը չի արձագանքել դրան:

Խաղի 84-րդ րոպեին «Գանձասարի» պաշտպանը սեփական տուգանայինում ակնհայտորեն վայր է գցել «Բանանցի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանին, սակայն մրցավարը 11 մ հարված նշանակելու փոխարեն դեղին քարտ է ցույց տվել երեւանցի խաղացողին եւ հեռացրել խաղադաշտից:

Երեւանի «Բանանցը» կարծում է, որ Արման Ղուշչյանի թույլ տված սխալները ազդել են խաղի ելքի վրա: