Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ստացան 6 ակումբներ

Սպորտ
97dc29c3f2f5d47ae93b9a3eb05284c8

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմինը Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից 8 ակումներից ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր է շնորհել 6 ակումբներին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր են ստացել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Էրեբունի-Դիլիջան» ակումբները, ինչը դրանց իրավունք է տալիս մասնակցելու 2013-2014 թթ եվրոգավաթների մրցաշարերին:

Արտոնագիր ստանալու դիմում են ներկայացրել նաեւ «Ուլիս» եւ «Արարատ» ակումբները, սակայն դրանք մինչեւ սահմանված վերջնաժամկետը չեն ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով պահանջվող ֆինանսական փաստաթղթերը: Նրանց դիմումները մերժվել են:

Ի դեպ, ակումբների արտոնագրման կանոնակարգի համաձայն ակումբները պարտավոր են իրենց ներսում տեղի ունեցող փոփոխությունների մասին, օրինակ` կադրային, անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: