Նյու Յորքում հարգեցին զոհերի հիշատակը
Ապրիլի 21-ին, Նյու Յորքի հայկական եկեղեցիներում տեղի ունեցավ սբ. Պատարագ եւ մատաղօրհնություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Նույն օրը «Թայմս» հրապարակում կայացավ բազմահազարանոց հանրահավաք՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98 - րդ տարելիցին : Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը :
ԱՄՆ- ի եւ ՀՀ օրհներգերից հետո, հանդիսությունը բացեց Մեծի Տանն Կիլիկիո, ԱՄՆ- ի արեւելյան թեմի առաջնորդ` Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:
Այստեղ էին նաեւ Սուգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի մերօրյա ջարդերի հետեւանքով գաղթած հայ ընտանիքների անդամները :
Հանդիսությանը ներկա էին Մեծ Եղեռն վերապրած՝ Փիրուզ Գալուստյանը ( 104 տարեկան ) , Ազնիվ Կիրակոսյանը ( 103 տարեկան ) եւ Շառլոտտա Քեչիջյանը ( 101 տարեկան ) , որոնց մուտքը ներկաները դիմավորեցին հոտնկայս ծափողջյուններով :
Ներկաները ջերմությամբ ընդունեցին նաեւ ԱՄՆ ի Կոնգրեսականների սենատորների, ինչպես նաեւ հայ եւ ամերիկացի ճանաչված քաղաքական գործիչների ելույթները:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի