Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվ հարթ ճանապարհը կդառնա անանցանելի (տեսանյութ)

Մարզեր
f86ce568665fd70b802fcd40008c7b0b

Ցանկացած ճանապարհ ինչ-որ տեղ է տանում: Կաճաճկուտի անբարեկարգ ճանապարհն էլ կաճաճկուտեցիներին դեպի փակուղի է տանում: Երթուղայինի բացակայությունը մի կողմից, տաքսու վարորդների սահմանած գներն ու պաճառաբանված մերժումներն էլ՝ մյուս կողմից, նպաստում են գյուղի տնտեսական վիճակի վատթարացմանը:

Գյուղապետ Ղարիբ Պողոսյանն ասում է, որ մշտական երթուղային տրանսպորտի բացակայության պատճառով իրենց համագյուղացիների մասնավոր մեքենաներով են քաղաք հասնում, ինչը մեկ անձի համար արժենում է 500 դրամ, սակայն 4 ուղեւորի համար սահմանված այդ մեքենաներով 6, երբեմն նույնիսկ 8 ուղեւոր են տեղափոխում: Մասնավոր տաքսիները թեեւ, սահմանված կարգի համաձայն, 4 ուղեւորից ավելի չեն տեղափոխում, սակայն նրանք էլ թանկ են վերցնում,- ասում է Կաճաճկուտի գյուղապետը:

Ճանապարհի վերանորոգումը շատ բան կփոխի կաճաճկուտեցիների կյանքում, -ասում է գյուղապետը:

Բայց խնդիրը դրանով չի լուծվել. հենց առաջին հորդառատ անձրևից հետո, այսպես կոչված, հարթ ճանապարհը կրկին անանցանելի կդառնա մարդատար ավտոմեքենաների համար:

Մանրամասները «Անկյուն+3»-ի տեսանյութում.