Եվգենյա Դոլուխանովան զիջեց դիրքերը
Հայաստանի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան ֆրանսիական Լիլ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում չկարողացավ զարգացնել հաջողությունը եւ զիջեց դիրքերը:
Երեկ կայացած 6-րդ եւ 7-րդ տուրերում նա նախ պարտվեց գրոսմայստեր Յանիկ Գյոզոլին, ապա հաղթեց ֆրանսիացի շախմատիստ Անտոն Մուսայնին:
Այժմ Եվգենյա Դոլուխանովան 4,5 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը: Նա դեռեւս հավակնում է մրցանակային 2-3-րդ տեղերին, սակայն դրա համար հարկավոր է անպայման հաղթել վերջին երկու տուրերում: Այսօր նա կխաղա բավական թույլ մրցակցի, ցածր վարկանիշ ունեցող Լուկաս Չայգնոյի հետ:
Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը նույնպես ունի 4,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 16-րդ տեղը:
Մրցաշարը վստահ գլխավորում է հնդիկ շախմատիստ Սուրի Վաիբհավը, որը վաստակել է 6,5 միավոր: