Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Մխիթարյանը ՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
dd208780f0aa283421b9a5df7ae32a5c

Հայաստանի սամբիստները եւս 4 մեդալ նվաճեցին Կիպրոսում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունում:

Մրցումների երկրորդ օրը +87 կգ քաշային Ալբերտ Սարգսյանը պատանիների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ Կարեն Մինասյանն (52 կգ քաշային կարգ) եւ Հարություն Առաքելյանը (65 կգ) բավարարվեցին բրոնզե պարգեւով:

Երիտասարդների պայքարում մինչեւ 52 կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում եւ գրավեց առաջին տեղը:

Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը մեր սամբիստները 3 մեդալ էին նվաճել:

Այսօր մերոնցից մրցասպարեզ կմտնեն՝ պատանիներից Ստեփան Սարգսյանը (56 կգ), Արթուր Հովհաննիսյանը (70 կգ) , Էդիկ Պետրոսյանը (87 կգ), երիտասարդներից՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Հակոբյանը (74 կգ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100 կգ) եւ Ռոզա Խաչատրյանը (52 կգ):