Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիա» - «Բարսելոնա», «Բորուսիա» - «Ռեալ»

Սպորտ
86a914a27dc439f560c002415e495dad

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցան 2012-13 թթ եվրոգավաթների կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մտնելու համար Գերմանիայի երկու թիմերը կմրցեն Իսպանիայի երկու թիմերի հետ: Մյունխենի «Բավարիան» կխաղա «Բարսելոնայի», իսկ Դորտմունդի «Բորուսիան»` Մադրիդի «Ռեալի» հետ: Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-24-ին, իսկ պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը կազմել են հետեւյալ թիմերը. «Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բազել» (Շվեյցարիա) - «Չելսի» (Անգլիա): Առաջին խաղերը կկայանան ապրիլի 25-ին, պատասխանները` մայիսի 2-ին: