Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը առաջին միավորը կորցրեց

Սպորտ
5b6efbb1b74ce439616afbd8f19fc8b8

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը «Դուբայ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում:

4-րդ տուրում նա առաջին կես միավորը կորցրեց` ոչ-ոքի խաղալով Սերգեյ Վոլկովի (Ռուսաստան) հետ: Նա վաստակեց 4,5 միավոր եւ առաջին տեղից նահանջեց 4-րդ հորիզոնական:

Մեր մյուս գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այս տուրում հաղթեց Լեւան Պանցուլայային (Վրաստան) եւ վաստակած միավորներով հավասարվեց Գաբրիել Սարգսյանին: Նա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեց Պավել Կոցուրի (Ղազախստան) հետ: Նա այժմ 4 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, որը 5 հնարավորից ունի 5 միավոր: Այսօր նրա հետ կմրցի Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանը կխաղա չինուհի գրոսմայստեր Վենյուն Ժուի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը կլինի սլովակցի Պետեր Միխալիկը: