Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Կարապետյանը 4-րդն է Եվրոպայում

Սպորտ
de01c3c8969981ccfed5084b7ea64536

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին ընդամենը 280 գրամ չհերիքեց Ալբանիայում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու համար:

Մեր մարզիկը 77 կգ քաշային կարգում երկամարտի 346 կգ (160+186) քաշով զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ նա իր անձնական քաշով ավելի ծանր էր նույնպիսի արդյունք ցույց տված Ալեքսանդր Սպակից (Մոլդովա) եւ Ռազվան Մարտինից (Ռումինիա):

Անդրանիկ Կարապետյանը, այնուամենայնիվ, արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դմիտրի Խոմիակովը` 351 կգ (161+190):

Մեր մյուս երկու մասնակիցները` Գոռ Մինասյանը եւ Հայկ Հակոբյանը, հանդես կգան գերծանրքաշային կարգում: