Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Նազարյանը մտահոգված է

Սպորտ
5de2e03465a984b56c689c4e4702076c

Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականների մարզիկները եւ մարզիչները արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանում երկրի կառավարությունից:

Ինչպես տեղեկացնում է «Մերիդիան մատչ» օրաթերթը, հունահռոմեական ոճի ըմբիշներին ֆինանսապես օգնում է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

«Սա նորմալ երեւույթ չէ: Միթե ըմբիշը կարող է մտածել մարզադահլիճ գնալու եւ մարզվելու մասին, երբ նա ոչինչ չի ստանում իր աշխատանքի համար եւ ոչնչով չի օգնում իր ընտանիքին: Տվեք մեր հասանելիք գումարները եւ մենք ամեն ինչ կանեմ նոր հաղթանակների հասնելու համար» - ասել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը:

Ինչպես տեղեկացնում է թերթը, Բուլղարիայի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է առաջիկա օրերին համագործակցության պայմանագիր կնքել ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

«Ես հասկանում եմ, որ Բուլղարիայում այժմ ֆինանսական ճգնաժամ է, սակայն հուսով եմ, որ բոլոր հարցերը շուտափույթ կլուծվեն, քանի որ ըմբշամարտը երկրի ամենահաջողակ մարզաձեւերից մեկն է: Հակառակ դեպքում մենք չենք կարող լրջորեն պատրաստվել աշխարհի առաջնությանը», - եզրակացրել է Արմեն Նազարյանը: