Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նետաձիգները խաղարկեցին մեդալները

Սպորտ
379a0a850979c892542fbb0d60cf3fe5

Հայտնի են դարձել նետաձգության ՀՀ առաջնության բոլոր մրցանակակիրները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը կանանց մրցումներում առաջին երեք տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Գոհար Շահնազարյանը (մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), Գոհար Հակոբյանը (մարզիչ` Վարդան Ադամյան) եւ Ռոզա Գրիգորյանը (մարզիչ` Բորիս Վասիլյան):

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Արշակ Պետրոսյանը (մարզիչ` Բորիս Վասիլյան): Հաջորդ երկու տեղերը գրավել են Վասիլ Շահնազարյանը (մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան) եւ Արամայիս Հայրապետյանը (մարզիչ` Բորիս Վասիլյան):

Առաջնության առաջին երկու օրերին մասնակիցները մրցել են Մ-1 վարժությունում, իսկ հետո նրանք ուժերը չափել են 70 մ (օլիմպիական շրջան) ձեւում:

Հայաստանի նետաձգության հավաքականը առաջիկա օրերին կմեկնի Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Ռիոմ քաղաքում ապրիլի 15-21-ը անցկացվող Եվրոպայի մեծ մրցանակի 1-ին փուլին: Ի դեպ, որ այդ մրցաշարի 2-րդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը: