Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը գլխավորեց աղյուսակը

Սպորտ
19a618ff226a21dcac03b7e1528ce472

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդոմ Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ ելույթները «Դուբայ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում: 4-րդ տուրում նա հաղթեց ղազախստանցի Ռինատ Ջամաբաեւին, վաստակեց 4 միավոր եւ գլխավորեց աղյուսակը:

Նրան համաքայլ ընթացող Վլադիմիր Հակոբյանը այս անգամ ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Բուրմակինի հետ եւ կես միավորով ետ մնաց իր թիմակցից:

Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց Բահրեյնի ներկայացուցիչ Զիաուր Ռահմանին եւ վաստակած միավորներով (3,5) հավասարվեց Հակոբյանին:

Չորս տուրից հետո Հովիկ Հայրապետյանը ունի 3 միավոր, Լիլիթ Գալոյանն ու Մարկ Բասենջյանը 2-ական:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի Սերգեյ Վոլկովի (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը` Լեւան Պանցուլայայի (Վրաստան), Տիգրան Լ. Պետրոսյանը` Պավել Կոցուրի (Ղազախստան) հետ: