A
A
Կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարին
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող «UEFA Development Tournament» (ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշար) միջազգային մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը տեղի կունենա Հունգարիայում, մայիսի 20-24-ը: Մեր թիմի մրցակիցները կլինեն դաշտի տերերի, Սլովենիայի եւ Չեխիայի այդ տարիքային հավաքականները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը 2014 թ Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլում հանդես կգա ընտրական 7-րդ խմբում: Մեր թիմը ուժերը կչափի Իռլանդիայի, Անգլիայի եւ Ջիբրալթարի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը, Ջիբրալթարում: