Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ արծաթ, երկու` բրոնզ

Սպորտ
8944978d457f2fe893980d301a625bee

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու խմբով մասնակցել է տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացվող միջազգային մրցաշարերին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած մրցումներում գրավել է երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի:

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտված միջազգայինում Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) եւ Ազատ Դավթյանը (91 կգ) իրենց քաշային կարգերում կանգնել են պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: