A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Ռաջաբովին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը:
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 14-րդ տուրում նա գեղեցիկ ոճով հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին՝ պարտիայի միջնամասում զոհաբերելով անգամ թագուհուն:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա ետ մնաց աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենից, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից, և ռուսաստանցի Սվիդլերից: